Հորոկոպներ

Ինչպես են համբուրվում կենդանակերպի տարբեր նշանները

Մենք բոլորս այնքան տարբեր ենք, որ նույնիսկ համբուրվում ենք տարբեր ձևերով և դա փաստ է։ Եկեք այս անգամ ASTRO.am-ի հետ պարզենք, թե ինչպես են համբուրվում կենդանակերպի տարբեր նշանները։

 

Խոյ

Խոյը կարող է ձեզ զարմացնել վարպետորեն համբուրվելով, բայց առանց երևէ զգացմունքի, բայց նա ունակ է նաև կիրառել էմոցիաներ և ավելի կրքոտ համբուրվել։ Նա այդ հարցում կարգապահ չէ և առանձնապես չի էլ մտածում իր այն արարքների մասին, որոնք իրագործում է պահի ազդեցության տակ։

 

Ցուլ

Սա շատ զգայուն նշան է, նա երբեք չի շտապում, այնպես որ ամենայն հավանականությամբ նա կսկսի շատ թեթևակի, դանդաղ, քնքուշ, որպեսզի հետո բոցավառի իր զուգընկերոջը։ Հիմնականում նա փորձում է համբույրի միջոցով արտահայտել, թե որքան է նա գնահատում իր զուգընկերոջը և ցանկանում նրան երջանկացնել։ Մի՞ թե ցուլերը լուրջ հարաբերությունների համար լավը չեն։

 

Երկվորյակներ

Նրանց դժվար է կենտրոնանալ այն բանում, ինչ-որ անում են։ Դա վերաբերվում է նաև համբույրին։ Նրանց մոտ դա ստացվում է թեթև և ակնթարթային, ընդ որում հաճախ ուղեկցվում է սիրախաղային մեկնաբանություններով, որոնք ձեզ անպայման դուր կգան։ Երկվորյակները վելի շատ չաչանակում են քան համբուրվում։

 

Խեցգետին

Խեցգետինը ապրում է իր բնազդներով և հոգեկան պորթկումներով և ն միշտ ցանկանում է ցուցադրել իր սերը և կապվածությունը, անընդհատ համբուրելով զուգընկերոջը։ Նրա համբույրները բավականին խոհեմ են և կոկիկ։ Խեցգետինն այնքան սենտիմենտալ է, որ գերադասում է զուսպ ռոմանտիկան կրքի պորթկումներից։

 

Առյուծ

Առյուծը սիրում է դրաման, այդ պատճառով այնպես է համբուրվում, ասես նկարահանվում է սրտաճմլիկ և հուզիչ ֆիլմում՝ լի ռոմանտիկայով և զգացմունքայնությամբ։  Այս նշանը գիտի ինչպես համբուրել, որպեսզի զուգընկերը հալվի, իրեն զգա յուրահատուկ և իր սիրտը միշտ տա առյուծին։

 

Կույս

Կույսերը ամեն ինչում ձգտում են կ ատարելության և իհարկե համբույրներում նույնպես։ Նա ուշադրություն է դարձնում ամեն մի մանրուքի  և ամեն ինչ կատարում է բարձրագույն վարպետի մակարդակով։ Կույսը համբուրվում է երկար, զգացմունքայնությամբ, առավելագույնս ուշադրությամբ և ճարտարությամբ։ Նրա մոտ բոլոր շոշափող կոնտակտները մանրամասն մտածված և ստուգված են։

 

Կշեռք

Նրանք ապրում են ռոմանտիկայով, սիրային նամակների և մոմերի լույսի ներքո ընթրիքի երազանքներով, այդ պատճառով միանշանակ այդ դրականը և սիրային էներգետիկան հաղորդում են իրենց համբույրով։ Սա շատ  քնքուշ սիրալի նշան է, որը շատ է սիրում գրկախառնությունները և թրթիռային հպումները։

 

Կարիճ

Կարիճի համբույրը լի է կրքի բարձր աստիճանով, ընդ որում այնքան բարձր, որ զուգընկերոջը կարող է թվալ, որ նա ձեռք է բերել սիրային հատուկ ըմպելիք, որը գլխապտույտ է առաջացնում և դող ոտքերում։ Նրա համբույրից կարող ես խենթանալ։

 

Աղեղնավոր

Ինքնաբխությունը և արկածախնդրությունը աղեղնավորի ուժեղ կողմերն են, այդ պատճառով նա կփորձարկի համբույրի բոլոր հնարավոր ձևերը՝ ամենակրքոտ և այրողից ամենթեթև և թիթեռի հպում հիշեցնող։ Նրա զգացմունքայնությունը միշտ շահագրգռում է ընկերոջը, այդ պատճառով աղեղնավորները համարվում են համբույրի վարպետներ։

 

Այծեղջյուր

Այծեղջյուրը զուսպ և ինքնավստահ նշան է։ Նրանից մի սպասեք կրքի բռնկումներ, բայց համբույր դուք նրանից կստանաք որակյալ։ Այս նշանը երկարատև հարաբերությունների կողմնակից է, այդ պատճառով գլուխն արագ չի կորցնի և մինչև համբույրներին հասնելը դեռ երկար ճանապարհ կանցնի։

 

Ջրհոս

Ջրհոսն այնքան ընկերական և սիրալիր է բոլորի հետ, որ շատ ուղղակիորեն պլատոնական համբույրներ է ուղարկում բոլորին։ Եթե ջրհոսը և նրա զուգընկերը նույն ալիքի վրա են, ապա նրանց համբույրները կլինեն բավականին զգայուն, ջերմ և քնքուշ։ Ջրհոսը վայրի և այրող կրքի կողմնակից չէ, բայց լավ համբուրվել միանշանակ կարողանում է։

 

Ձկներ

Նրանք բացառիկ ռոմանտիկներ են, որոնց համբույրները կարելի է նկարագրել երկու հակառակ բառերով՝ հուզիչ, բայց խենթ։ Փաստացի միայն շուրթերի հպումով նրանք կարող են զուգընկերոջ կյանքը գլխիվայր շրջել։ Ձկները գեղեցիկ սիրախաղի վարպետներ են, բայց երբեք առաջին քայլը չեն շտապում անել։

 

Կիսվեք այս հետաքրքիր հորոսկոպով ձեր սիրելիների հետ, ինչպես նաև սեղմեք «Լայք» մեզ աջակցելու և մեր նոր հրապարակումները ֆեյսբուքում տեսնելու համար։