Գորտը երազում (երազահան)

image
Description

Եթե ջրի մեջ ես տեսել, ծանոթանաս պիտի մեկի հետ, որ քեզ տհաճ, երկերեսանի ու շաղակրատ պիտի թվա, բայց շուտով համոզվես պիտի, որ հակառակն է, մի շատ բարի ու անձնվեր մարդ է դա, որ մեծապես օգտակար պիտի լինի քեզ:

Եթե ցամաքի վրա ես տեսել, ուրեմն հետ կանգնիր այն ճամփորդությունից, որ մտադիր ես առաջիկայում ձեռնարկել, որովհետև լուրջ վտանգներով է հղի։

Եթե գորտ ես բռնել, ծանոթանաս պիտի մի գեղեցիկ ու հմայիչ կնոջ հետ, պիտի սիրահարվես նրան, բայց խելացի վարված կլինես, եթե կանգ առնես, քանի որ այդ կապը կարող է լուրջ անախորժություններ պատճառել քեզ, իսկ կնոջ համար կործանարար լինել:

 

Տառերի ցանկն այստեղ