Երազահան Տառեր

Երազահան Ե

Տառերի ցանկն այստեղ

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ
Քարի նշան է: Այն գործը, որ սկսել ես, պիտի սպասածիցդ ավելի հաջողություն բերի քեզ:

ԵԶ
Եթե արտում վար անելիս ես տեսել, ուրեմն շուտով բոլոր ձախորդություններդ պիտի վերջ ունենան, և կյանքիդ մնացյալ մասը խաղաղ ու ապահով ապրես:
Եթե գոմում կապված ես տեսել, մի մեծ հույս ես փայփայում, որ պիտի իրականանա, ասկայն շատ ուշ:
Եթե սայլին լծած ես տեսել, մի երկար ու տաղտկալի ճանապարհորդություն Է սպասում քեզ, որից, սակայն, պիտի վերադառնաս ծանր բեռով:
Եթե դաշտում արածելիս ես տեսել, գործդ դանդաղորեն, բայց մշտապես հաջող պիտի ընթանա և ապահովի ընտանիքիդ բարօրությունը:

ԵԼԱԿ
Եթե թփի վրայից ինքդ ես քաղում, ուրեմն շուտով հրավեր պիտի ստանաս ու մասնակցես մի մեծ հյուրասիրության:
Եթե շուկայում ես գնում, զ գուշացիր, ինչ-որ մեկը անխղճորեն խաբելու է քեզ:
Եթե ելակ ես ուտում, թեթևակի հիվանդանալու ես, որ շատ կարճ է տևելու:

ԵՂԵՎՆԻ

Երազում եղևնի տեսնելը նշանակում է , որ կլինեն անհանգստություններ և խնդիրներ: Եղևնու կոտրված ճյուղերը նախանշում են թաղման արարողություն: Զարդարված տոնական եղևնին (տոնածառը) ոչ միայն նախանշում է ուրախություն, այլ նաև խաբեություն և վիրավորանք:

ԵՂՆԻԿ
Երազում եղնիկ տեսնելը նշանակում է իրադարձությունների արագ զարգացում։

ԵԿԵՂԵՑԻ
Երազում գեղեցիկ, գյուղական եկեղեցի տեսնելը նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ կաջակցեն դժվարին կացության դեպքում։ Եկեղեցական մեծ տաճարը հայրենասիրության նշան է։ Երազում Եկեղեցի կառուցելը նշանակում է, որ դուք ինքնուրույն կհասնեք հարստության։ Ավերված եկեղեցին նշանակում է անհաջողություն, դրամական կորուստ, կարիք, ծրագրերի խափանում։

ԵՂԲԱՅՐ
Եթե հեռվում գտնվող եղբորդ ես տեսել, ուրեմն դժվարության մեջ է, իսկ դու զլանում ես կատարել քո եղբայրական պարտքը:
Եթե մեռած եղբորդ ես տեսել, հաջողություններդ ու եկամուտներդ կրկնապատկվելու են:
Եթե տեսել ես, որ կռվում ես եղբորդ հետ, երազդ հուշում է, որ իրար ուժ տալով, շուտով հաղթեք պիտի ձեր կատաղի հակառակորդին:

ԵՂՅԱՄ
Եթե կին ես ու տեսել ես, որ լուսամուտդ եղյամով է պատած, ապա դա մի տղամարդ է, որ քեզ գայթակղելու համար համար բազում գեղեցիկ խոստումներ է տալիս, բայց ոչ մեկին չհավատաս ու չխաբվես:
Եթե տեսել ես, որ կանաչի վրա եղյամ է իջել, զ գուշացիր, լուրջ հիվանդություն է սպառնում քեզ:

ԵՂԵԳ
Ամենախորհրդավոր ու դժվար մեկնաբանելի երազներից մեկն է այցելել քեզ: Մի ճանապարհի վրա ես, որ քեզ կարող է տանել և դեպի հաջողություն ու փառք, և դեպի դժբախտություն ու անկում: Ուրեմն, երազդ հուշում է, որ միշտ զ գաստ ու շրջահայաց լինես, չ գայթակղվես թեթև հաջողություններով, մանավանդ չվազես փառքի ու հարստության հետևից:

ԵՂԻՆՋ
Մի անակնկալ դեպք պիտի, կատարվի քո կյանքում, որ ցավ ու հուսահատություն պիտի պատճառի քեզ: Բայց կարճատև են լինելու այդ ցավն ու հուսահատությունը, քանի որ նույնքան անակնկալ մի այլ դեպք լուրջ հաջողությունների սկիզբ պիտի դառնա քեզ համար:

ԵՂՈՒՆԳ
Եթե կնոջ հետ ես ծանոթացել ու նկատել, որ եղուն գները վառ կարմիր են ներկած, շուտով պիտի սիրահարվես, բայց սերդ անպատասխան պիտի մնա ու պիտի տառապես:
Եթե տղամարդու հետ ես ծանոթացել ու նրա եղուն գների արմատներին կիսալուսնաձև սպիտակներ նկատել, ուրեմն շուտով նվերներով պիտի ողողվես:
Եթե տեսել ես, որ եղուն գներդ ես կտրում, վիրահատություն ՝ է սպասում քեզ, որ սակայն, բարեհաջող պիտի անցնի:
Եթե ինչ-որ տեղ կտրված եղուն գներ ես տեսել, թշնամիներդ քո մասին բամբասանքներ են տարածելու, փորձելու են վարկաբեկել քեզ, բայց ոչ մի հաջողության չեն հասնելու:

Եթե եղունգն ընկել է երազում, ապա շատ մոտ ժամանակահատվածում դուք կազատվեք այն հարաբերություններից, որոնք արդեն վաղուց ձեզ ոչինչ չեն տալիս և ձեզ միայն ավելորդ խնդիրներ են բերում:

ԵՂՋՅՈՒՐ
Մոտ ապա գայում բախում պիտի տեղի ունենաս քո հին հակառակորդներից մեկի հետ: Համառ, անզիջում պիտի լինի բախումը, բայց հաղթողը դու ես լինելու, ավելանալու են կողմնակիցներդ, և առավել է ամրապնդվելու հասարակական դիրքդ:

ԵՐԱՄ

Եթե տեսել եք թռչունների երամ, ուրեմն սպասեք հյուրերի, լավ նորությունների կամ հետաքրքիր մտքերի:

ԵՐԵԽԱ
Երազում Երեխաներ տեսնելը նշանակում է անհանգստություն և հոգսեր։ Երազում հաճելի երեխա տեսնել և հուզվելը նշանակում է հաճելի լարեր կամ հաճելի ծանոթության։ Կեղտոտ և անխնամ երեխաները մեծ խնդիրների նշան են։

Երազում երեխան գրկին կին տեսնելը նշանակում է տան հարմարավետություն,ամուսինների միջև ջերմ հարաբերություններ:Հնարավոր են լավ նորություններ հեռվից:Եթե կինը երազումտեսնում է իրեն ավելի փոքր տարիքում,ապա նրան կմեղադրեն որոշ մարդկանց նկատմամբ քծնելու և սանձարձակության մեջ:

Երազում ինքդ քեզ տեսնել երեխա հասակում, նշանակում է վախ մահից և ենթագիտակցորեն մանկանալու ցանկություն: Երազում նեղացած երեխա լինել նշանակում է դուք դժգոհ եք ինքներդ ձեզանից, չնայած փորձում էիք արդարանալ հենց ձեր աչքում:

ԵՐԵԿՈ
Երազում հիանալի, ջերմ երեկո տեսնելը նախանշան է այն բւսնի, որ ձեր կյանքի երկրորդ կեսում ձեզ սպասվում է Երջանկություն կամ ինչ որ նախաձեռնություն կհաջողվի, բայց այնքան ուշացումով, որ դուք գոհ չեք լինի
արդյունքից։

ԵՐԱԶ
Եթե երազիդ մեջ երազ ես տեսել, պիտի կատարվի քո ամենաբուռն ցանկություններից և ամենասևեռուն նպատակներից մեկը, որի իրականացմանը ինքդ ան գամ չէիր հավատում:
Եթե երազիդ մեջ երազ ես պատմել, անակնկալ հանդիպում պիտի ունենաս քո հին բարեկամներից մեկի հետ, որ բարձր դիրքի է հասել: Այդ հանդիպումից հետո կյանքիդ ու գործերիդ ընթացքը նոր ու բարեհաջող հունի մեջ պիտի մտնի:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Եթե կին ես և հեռվից երաժշտություն ես լսել, պիտի հանդիպես մի մարդու, որ բաղձալի էր քեզ համար, բայց անմատչելի էր թվում: Թեև այդ հանդիպումը շատ բան չի վախելու բախտիդ մեջ, բայց առավել թեթև ու հաճելի է դարձնելու կյանքդ:
Եթե այրամարդ ես ու տանդ մեջ երաժշտության ձայն ես լսել, շրջահայաց եղիր, կա իրեն քո ընտանիքին բարեկամ համարող մեկը, որ սիրահետում է կնոջդ: Դա շոյում է կնոջդ ինքնասիրությունը և հաճելի է թվում նրան: Աշխատիր նրբորեն այդ մարդուն հեռացնել քո ընտանիքից, այլապես լուրջ անախորժություններ են սպասում քեց:

ԵՐԳ
Եթե երազիդ մեջ եր գել ես, սիրային հողի վրա ծանր ապրումներ պիտի ունենաս, խանդի բուռն պահեր ապրես, գժտվես պիտի սիրածդ մարդու հետ, բայց այդ ամենը կարճատև է լինելու, և վերա գտնելու ես հո գուդ խաղաղությունը:
Եթե մոտիկներիցդ կամ ծանոթներիցդ որևէ մեկին եր գելիս ես տեսել, դժբախտություն է սպասում նրան, ծանր հիվանդություն կամ պատահար, որ ողբեր գական վախճան է ունենալու:

ԵՐԴՈՒՄ
Եթե տեսել ես, որ երդվում ես ինչ-որ մեկին, մի շատ կարևոր գործի առիթով մի շատ մեծ սուտ Ես խոսելու, որ ամենևին չի օ գնելու գործին, ընդհակառակը, շուտով սուտդ բացահայտվելու է և շատ է վնասելու հեղինակությանդ:
Եթե ինչ-որ մեկն է քեզ երդում տալիս, երբեք չվստահես այդ մարդուն և գործնական կամ բարեկամական ոչ մի հարաբերության մեջ չմտնես հետը:

ԵՐԵԿՈՒՅԹ
երազում Երեկույթ տեսնելը կամ նրան մասնակցելը վատառողջության կամ
գլխացավի նախանշան է։

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդության մասին երազը նշանակում է նոր սիրո սկիզբ և նոր
արկածներ։

ԵՐԻՑՈՒԿ

Երիցուկը նշանակում է անորոշություն և դրա հետ կապված ապրումներ, տխրություն։ Խատուտիկը խորհրդանշում է մարգարեական շնորհ, վտանգի կանխազգացում։ Կապույտ տերեփուկը համեստության նշան է։

ԵՐԿԱԹ
Եթե երկաթյա ծանր իր կամ կշռաքար ես բարձրացրել, երկար ժամանակ հազար դուռ ես ծեծել՝ մի գործի կապակցությամբ քո իրավունքն ու արդարությունն ապացուցելու համար, բայց դա չի հաջողվել քեզ: Շուտով տանջանքներդ վերջ պիտի ունենան, մի բարձրաստիճան մարդու աջակցությամբ պիտի վերադարձնես իրավունքներդ, հաստատես քո արդարությունը և վերա գտնես բարեկեցությունդ և հո գուդ խաղաղությունը:
Եթե երկաթյա ծանր իր ես ուզում բարձրացնել ու չես կարողանում, ուրեմն առայժմ հետաձ գիր ծովով ճամփորդելու քո մտադրությունը, այլապես աղետի պիտի ենթարկվես:

ԵՐԿԻՆՔ
Երազում մաքուր, պարզ կամ կապույտ երկինք տեսնելը նշանակում է բարեկեցություն, հոգեկան հանգստություն։ Մռայլ և ամպամած երկինքը հոգեկան ապրումների, հիվանդության նշան է։ Բոսորագույն երկինքը նշանակում է վեճեր։ Կարմիր երկինքը, որ ձեզ երազում հաճույք է պատճառում, երջանիկ սիրոնշան է։

ԵՐԿՐԱՇԱՐԺ
Եթե այրամարդ ես ու երկրաշարժի ուժեղ ցնցում ես զ գացել կամ լսել, որ ինչ-որ տեղ երկրաշարժ է եղել, երջանիկ չես քո անձնական կյանքում: Անսպասելիորեն ու միան գամից կյանքիդ ընթացքը պիտի փոխվի: Կնոջիցդ պիտի բաժանվես, թողնես ընտանիքդ, փոխես աշխատանքդ: Սկզբում շատ դժվարությունների պիտի հանդիպես: Հետզհետե ամեն ինչ պիտի կար գավորվի, բայց դարձյալ երջանիկ պիտի չլինես:
Եթե կին ես, ամուսիեդ երբեք մարմնական բավականություն չի պատճառել քեզ: Այդ հողի վրա պիտի դավաճանես նրան, կապվես մի կրքոտ և հուժկու տղամարդու հետ: Բայց այդ կապը շատ կարճատև Է լինելու և մեծ անախորժություններ Է պատճառելու քեզ:

ԵՐՇԻԿ
Եթե տեսել ես, որ երշիկ ես գնում, կարիքի մեջ պիտի ընկնես, բայց ձախորդություններդ կարճ է տևելու ու էապես չի ազդելու կյանքիդ վրա:
Եթե երշիկ ես կտրտում, մի քանիսի համար բարի գործ պիտի անես, օ գնես նրանց, բայց որոշ ժամանակ անց զղջաս, որովհետև ապերախտությամբ պիտի պատասխանեն քեզ:
Եթե երշիկ ես ուտում, հիվանդություն է սպասում քեզ, որից, սակայն, շատ շուտ ապաքինվես պիտի:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսնում եք, որ դուք շատ երջանիկ եք, ապա իրականում սպասեքճիշտ հակառակը։

 

Տառերի ցանկն այստեղ