Երազահան Ո

image
Description

Տառերի ցանկն այստեղ

ՈԶՆԻ
Ոզնին ձեզ զգուշացնում է ձեր հանդեպ նախապատրաստվող խանդաղատանքների մասին: Եթե կերակրել եք ոզնուն, ապա նշանակում է որ գլխի կընկնեք, թե ինչ խաղ են ուզում խազալ ձեր գլխին: Եթե կաթ եք խմեցրեք, ապա դրամական կորուստ կունենաք ձեր մեղքով: Եթե պահել եք ձեր ձեռքում, ապա վախենում եք տհաճություններից: Եթե ոզնին գլուխը թաքցրել և փշե գունդ է դարձել, ապա ձեզ սպառնում է վտանգ:

ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ
Երազում ողորմություն խնդրելը նշանակում է, որ ձեզ սպասվում է կարիք, նվաստացում։ Երազում ողորմություն տալը բարեկեցության, հարստության, եկամտի նշան է։

ՈՋԻԼ
Երազում ինչ որ մեկի վրա ոջիլ տեսնելը եկամտի և շահույթի նշան է։ Ինքներդ ձեր վրա ոջիլ տեսնելը անհաջողության նշան է, իսկ նրան սպանելը հոգսերից ևապրումներից ազատվելու։

ՈՍԿԻ
Երազում ոսկե սպասք տեսնելը, նրանից օգտվելը հարստության և մեծարանքի նշան է։ Ոսկե շղթաների, սրբապատկերների մասին երազ տեսնելը խաբեության,քծնանքի, նախազգուշացման նշան է;

ՈՍԿԵԳՈՒՅՆ ՄԱԶԵՐ

Երազում տեսնել մազերը ոսկեգույն , աղջկա համար նշանակում է , որ նրա ընտրյալը արժանի և հուսալի անձնավորություն է :

ՈՍՏԻԿԱՆ

Երազում փախչել ոստիկանից նշանակում է ,որ դուք կոնֆլիկտ կունենաք աշխատավայրում ձեզանից ավելի ուժեղ անձնավորության հետ:

ՈՏՔ
Երազում ձեր ոտքերը գեղեցիկ և բարեկազմ տեսնելը նշանակում է ձեզ սպասվում են հաջողություններ, հաճելի և բարեհաջող ճանապարհ։ Ոտքերի վրա վերքեր կամ կոտրված ոտքեր տեսնելը անհաջողության նշան է։

ՈՐԴ
Երազում տեսնելը, թե ինչպես են որդերը շարժվում ձեր ուղղությամբ, նշանակում է, որ ձեր թշնամիները ձեր դեմ դավեր են հյուսում։ Երազում որդերին տրորելն անհաջողության նշան է։

ՈՐԴԻ
Երազում ձեր որդուն գեղեցիկ և առողջ տեսնելը նշանակում է, որ լուր կստանաք նրա բարեկեցության և երջանկության մասին։ Բայց, եթե տեսնեք, որ նա հիվանդ է, վիրավոր, ապա սպասվում են վատ նորություններ կամ անախորժություններ։

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երազում շներով առաջնորդվող որսորդություն տեսնելը կամ նրանում մասնակցություն ունենալը նշանակում է, որ ձեզ սպասվում են հաջողություններ ձեր նախաձեռնածգործերում :

 

Տառերի ցանկն այստեղ