Այլ Առանց կատեգորիա

7 տարօրինակ նշան, որ տիեզերքը այժմ բարյացակամ է ձեր հանդեպ

Տիեզերքի օրենքները քմահաճ են։ Երբեմն, ամեն ինչ կարծես թե, մեր ցանկությանը հակառակ բացարձակապես վատ է ընթանում և չգիտենք թե ինչ ձեռնարկենք այդ ուղղությամբ։

Իսկ երբեմն էլ հակառակը, թվում է թե հաղթել ենք ինչ-որ մի տիեզերական վիճակախաղում։ Ամեն բան ընթանում է շատ լավ, առանց որևէ ջանք գործադրելու մեր կողմից։

Եթե դուք դեռ սպասում եք, թե երբ ձեր երազանքները իրականություն կդառնան, և պատրաստ եք հուսահատվել, նայեք այս 7 նշաններին։ Գուցե հաջողությունն արդեն հաջորդ շրջադարձի մոտ է։ Այնպես որ, այստեղ են 7 նշանները, որոնք ցույց են տալիս, որ տիեզերքի օրենքները աշխատում են ձեզ համար.

 

1) Բնազդի ուժեղացում

Երբ բնազդն ուժեղանում է, դուք զգում եք այն անմիջապես։ Օրինակ, դուք սկսում եք ասել ինչ-որ բան համահունչ այլ անձի հետ (կամ գիտեք, նախապես, ինչ է նա պատրաստվում ասել): Կամ դուք պատահաբար մտածում եք, որ ձեզ հետ կկապնվի մեկը, ումից երկար ժամանակ չկար ոչ մի նորություն։ Եվ ահա 2 ժամ անց նա զանգում է։ Բնազդը – հզոր բան է, և շատ կարեւոր է նրան հետևել, երբ այն խորանում է: Թող դա ձեզ չվախեցնի։ Սա վկայում է, որ դուք պատրաստվում եք ստանալ այն, ինչ ուզում եք, – հետևեք ձեր սրտի ձայնին եւ թույլ մի տվեք, որ որևէ մեկը կանգնի ձեր ճանապարհին։

 

2) Ձեր կյանքում այստեղ եւ այնտեղ սկսում են առկայծել 111, կամ 11:11 թվերը։

Համարաբանները /нумеролог/ ասում են, որ սրանք այսպես կոչված, «հրեշտակային թվեր» են ՝ 111, 1111 եւ 11:11, և եթե նրանք հայտնվում են ձեր կյանքում, սա նշան է, որ ամեն ինչ ձեր կյանքում կառուցվում է և այժմ հոսում է ճիշտ ուղղությամբ: Նույնիսկ եթե դուք չեք կարծում, որ դա այդպես է: Այս թվերը կարող են ընկնել ձեր աչքին ամենուր: ժամացույցի վրա, անցնող մեքենաների համարանիշների վրա, շենքերի կամ սուպերմարկետների կտրոնների վրա:

Որտեղ էլ որ հանդիպեք նրանց, իմացեք որ դա նշան է։ Եվ տիեզերքի օրենքները արդեն աշխատում է ձեզ համար, և դուք ավելի մոտ եք սեփական իրականության կառուցմանը։

 

3) Վերջերս դուք քնում եք երեխայի պես:

Խորը քունը, երբ դուք արթնանում եք հանգստացած և թարմացած մի նշան է, որ տիեզերքը ձեր կողմն է: Սովորաբար սա ձեզ հետ տեղի չի ունենում, չէ՞։

Ամենայն հավանականությամբ, դուք շուտով կսկսեք երազում տեսնել անսովոր իրատեսական և միևնույն ժամանակ դրական եւ խաղաղ երազներ։ Դա նշանակում է, որ ձեր ենթագիտակցականը արդեն արձագանքում է տիեզերքի հաղորդագրությանը․ սերը ուժեղ է, քան վախը։

Այնպես որ, եթե դուք երազում տեսնում եք վառ, հրաշալի երազներ, և արթնանում եք առավոտյան հիանալի հանգստացած, ապա տիեզերքը ակնհայտորեն բարյացակամ է ձեր հանդեպ։

 

4) Հոգևոր առաջնորդները սկսեցին ավելի հաճախ հայտնվել:

Ունե՞ք որևէ պաշտամունքի առարկա կամ պաշտամունքի կենդանի։ Գուցե մի թռչուն համեմատվում է ձեզ մոտ երջանկության զգացումով։ Կամ որևէ առարկա, ինչ որ մի փետուր կամ սպիտակ խիճ, դրդում են ձեզ դրական մտքերի։

Երբ տիեզերքի օրենքները կենտրոնացած են ձեր վրա, դուք անընդհատ հանդիպելու եք այդ հոգեւոր առաջնորդներին և պաշտամունքային կենդանիներին։ Նրանք հասկացնում են ձեզ, որ դուք ճիշտ ուղու վրա եք: Եթե դուք չգիտեք, արդյո՞ք ունեք հոգեւոր առաջնորդ, փորձեք պարզել դա մեդիտացիայի օգնությամբ։

 

5) Չնայած շրջապատող դժոխքի, դուք ունեք ֆինանսական հարմարավետության զգացում։

Ֆինանսական ապահովությունը – ձեր բնական վիճակն է, որը ցանկանում է տիեզերքը ձեզ համար։ Հետեւաբար, երբ դուք շարժվում եք ճիշտ ուղղությամբ, դուք պետք է ավելի ու ավելի հաճախ բախվեք գումար վաստակելու հնարավորության հետ, առավել անսպասելի վայրերում։

Սովորաբար այն սկսվում է փոքր բաներից, (օրինակ, դուք կգտնեք գումար փողոցում, հին շալվարի գրպանում կամ բարձի տակ): Այնուհետև գումարը կաճի:

Անկախ գումարի քանակից, չեք մոռանում շնորհակալություն հայտնել տիեզերքին, որպեսզի շարունակեք ձգել դեպի ձեզ դրականը։ Նվեր գնեք հարազատներից մեկին։ Ծախսեք գումարի մի մասը մեկ այլ մարդու վրա։

 

6) Դուք տեսել եք ծիածանը

Մարդիկ հաճախ պատմում են, որ տեսել են ծիածան այն օրը, երբ պետք է հանդիպեին իրենց սիրուն, կամ ստացել են երազած աշխատանքը, և նույնիսկ ծիածան են տեսել, օրինակ, հարսանիքի օրը:

Ընդհանուր առմամբ, ծիածանը խորհրդանշում է լիարժեք հստակություն եւ բազմաթիվ մշակույթների մեջ այն համարվում է կախարդական էներգիայի աղբյուր։ Նույնիսկ եթե դուք չեք հավատում դրան, ծիածանը միշտ կարող է բարձրացնել տրամադրությունը։ Այդպես չէ՞։

 

7) Դուք ինքներդ զգում եք, որ աշխարհի հետ «նույն ալիքի» վրա եք:

Վերջապես, որպեսզի հասկանաք, որ տիեզերքի օրենքը աշխատում է ձեզ համար, հիմնական նշաններից մեկն է, որ ունենում եք անսովոր զգացողություն, թե ներդաշնակ եք արտաքին աշխարհի հետ: Այն կարող է ընդունել տարբեր ձևեր:

Օրինակ, դուք ավելի ու ավելի հաճախ եք պատահաբար հանդիպում մարդկանց, ովքեր կարող են օգնել սիրո, բիզնեսի կամ ընտանիքի բնագավառներում։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչպե՞ս է դա տեղի է ունենում, քանի որ բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել միայն այն պատճառով, որ դուք երկուսով հայտնվել եք միևնույն ժամանակ, նույն վայրում:

Կարճ ասած, հասկացա՞ք ինչի մասին էր խոսքը։ Անհատականացրեք ձեր ներքին ալեհավաքները գտնելու հաճելին, դրականը, ոգևորիչը։ Հիմա այդ ժամանակն է: Եւ սկսեք տարածել դրականը շրջապատողներին։

 

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանության մեջ։

Կիսվեք նաև ընկերների հետ։

Սեղմեք «ՀԱՎԱՆԵԼ» կոճակը մեզ աջակցելու և մեր նյութերը ֆեյսբուքում տեսնելու համար։