Հարաբերություններ

4 նշան այն բանի, որ ձեր տղամարդը սկսել է ձեզ դավաճանել

Միամիտ աղջիկները, ովքեր կարծում են, որ գիտեն կյանքը հիանալի կերպով և իրենց դրել են փորձառու կանանց տեղ, կարող են նույնիսկ համացանցում պնդել, թե եթե ձեր ամուսնուց գալիս է այլ օծանելիքի հոտ, կամ կարմիր շրթներկով ներքնազգեստի վրա գրված է, – որ «այստեղ եղել է Նատաշան» – դա նշանակում է, որ նա ձեզ դավաճանում է։ Դա այդպես չէ ամենևին։

Ըստ էության, այս ամենը հեքիաթ է։ Օծանելիք են ցանել վրան աշխատանքի վայրում զայրացած աշխատակցուհիները, հենց նրանք ում նա «անտեսել է» նոր տարվա հավաքույթի ժամանակ, իսկ հիշատակի գրությունը թողել է պրոկտոլոգի բուժքույրը, հենց այնպես՝ ելնելով կանացի ստորությունից։

Եթե խոսենք ազնվորեն, ապա ոչ օծանելիքը, և ոչ էլ շրթներկը չեն տղամարդու դավաճանության պատճառը։ Նշանները էմպիրիկ են (զգացմունքային փորձառությունը դիտվում է որպես գիտության աղբյուր), այսպես ասենք։ Այո, այո, այո, ես գիտեմ, որ դուք չեք կարող լսել այս բառը, բայց դա շատ նման է։

 

Առաջին նշան

Իրականում դավաճանող տղամարդու մոտ զարգանում է երևակայությունը, աշխարհի սուր ընկալումը և մեծանում է բառապաշարը։ Ամեն իր բացակայությունը, ուշացումը, ցանցից անհետացումը նա սկսում է նկարագրել այնքան կրքոտ և պերճախոսությամբ, որ նմանվում է հնագույն հռետորի:

Սովորական վիճակում տղամարդը չի նկատում շրջակայքի կռվող կատուներին։ Կամ ճնճղուկներին, որոնք փակել են խանութի մուտքը։ Բայց եթե նրան պետք է ընդգծել, որ այդ պահին նա եղել է այնտեղ, համոզիչ լինելու համար, նա անպայման դա կանի։ Հաստատելու համար իր ասածի ճշմարտացիությունը։

 

Նշան երկրորդ

Դավաճանող տղամարդը հիմարանում է։ Այն, բնականաբար, բխում է թիվ 1 նշանից։ Տղամարդու ուղեղը ինչ-որ մի պահ կորցնում է իր կարողությունը հիշելու իր բացակայությունների բոլոր տարբերակները, համեմատել դրանք կյանքի իրական իրադարձությունների հետ և բոլոր բաղադրիչներից կազմել մարսելի կերակուր։ Հետևաբար, տղամարդը սկսում է արգելակել համակարգչի պես։

Առաջին հայացքից, առաջին և երկրորդ նշանները անհամատեղելի են, բայց կյանքում իրականանում են 99 տոկոս դեպքերում: Հակառակ դեպքում, որտեղից կհայտնվեր այս արտահայտությունը, « սիրելիս, դու խելացի ես, ինքդ հորինիր»։

 

Նշան երրորդ

Դավաճանող տղամարդը ծերանում է։ Ակնթարթորեն։ Դա միայն նա է կարծում, որ նա երիտասարդ տեսք ունի։ Ի դեպ, նա անմիջապես սկսում է երիտասարդի տեսք ընդունել, և դա կտրուկ ընդգծում նրա ծերացումը։ Այնպես որ, եթե դուք նկատել եք սիրելիի գլխին ճաղատ տեղ, որը հանկարծակի է հայտնվել, դա առիթ է անհանգստանալու։ Ճաղատությունը կար և այն ժամանակ, պարզապես տղամարդը չուներ պատճառ թաքցնելու այն, դրա համար ոչ ոք էլ ճաղատ մասը չէր էլ նկատում։

 

Նշան չորրորդ

Նրա մոտ զարգանում է սուր հոգեկան խանգարում: Նա սկսում է իրեն համարել Նապոլեոն, Ալեքսանդր Մակեդոնացի և այլն… Սա առիթ է անհանգստանալու: Քանի որ այդ դեպքում նրան բաժին է հասել մի կին, ով սովորաբար կատարում է «Սիրելիս, դու իմ ամենալավագույնն ես» մեներգը։

Սա, ի դեպ, շատ վտանգավոր է, քանի որ «սիրելին» անմիջապես կորցնում է որևէ խթան հետագա զարգացման համար։ Նա լավագույնն է: Իսկ դուք հազվագյուտ կին եք, ով չի հասկանում դա։

 

Սեղմեք նաև «ԼԱՅՔ» մեզ աջակցելու և մեր նոր հրապարակումները ֆեյսբուքում տեսնելու համար։